Փարիզում 96 տարեկան հասակում մահացել է հայկական ծագմամբ ֆրանսիացի հայտնի դերասան և ռեժիսոր Շառլ Ժերարը (Նուբար Աճեմյան), հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ժերարը ծնվել է 1922թ․ դեկտեմբերի 1-ին՝ Մարսելում, Ցեղասպանության տարիներին Ֆրանսիա գաղթած հայերի ընտանիքում:
Ժերարը հայտնի դարձավ ռեժիսոր Կլոդ Լելուշի հետ ծանոթությունից հետո: Ռեժիսորը նրան նկարահանել է իր մոտ 20 ֆիլմերում։
Դերասանն ավելի շատ հիշվել է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրենսիս Վեբերի «Խաղալիք», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը․ 20 տարի անց» և շատ այլ ֆիլմերում երկրորդական դերերի կատարմամբ։