Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին զայրացրել է նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հայտարարությունն այն մասին, որ թագուհին կարող էր Քեմերոնի խնդրանքով ազդել 2014 թվականին Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքների վրա, հայտնում է BBC-ն՝ Բուքինգհեմյան պալատի աղբյուրներին հղումով:
Աղբյուրի խոսքով՝ թագուհու և նախկին վարչապետի գաղտնի տեղեկատվության բացահայտումը պալատում դժգոհություններ է առաջացրել: «Այդպիսի իրավիճակները շատ են բարդացնում լավ հարաբերությունների կառուցումը»,-ասել է աղբյուրը։
Նշվում է, որ միապետի արձագանքը հետևել է Քեմերոնի հարցազրույցին և հուշագրության հրապարակմանը:
Նախկին վարչապետն ասել է, որ Եղիսաբեթ II-ի «պարզապես բարձրացված հոնքը» կարող է լուծել հանրաքվեի արդյունքի խնդիրը։