ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 19-ին Սպիտակ տանը հանդիպել է Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Twitter-ի իր էջում։
«Հաճելի հանդիպում Մարկ Ցուկերբերգի հետ այսօր Օվալաձև աշխատասենյակում»,- գրել է Թրամփը։
Ինչպես նշում է Axios պորտալը, ավելի վաղ նախագահի ժամանակացույցում այդպիսի հանդիպում չի նախատեսվել։
Facebook-ի մամուլի ծառայությունում հայտարարել են, որ զրույցը եղել է կառուցողական։
Սեպտեմբերի 19-ին Ցուկերբերգը փակ հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ կոնգրեսում: Քաղաքական գործիչների հետ նա քննարկել է ինտերնետի կարգավորումները: