Ֆրանսիական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի Raid հատուկ ստորաբաժանումը ուրբաթ Լիոնում գործողություն է սկսել՝ կապված անհայտ անձի կողմից հրացանից կատարած կրակոցների հետ: Այս մասին հայտնում են France 3 հեռուստաալիքը և Le Parisien պարբերականը:
Վկաների ցուցմունքների համաձայն՝ Վիլրուա փողոցի շենքերից մեկի բնակարանի պատուհանից կրակոցներն արձակվել են անհայտ կնոջ կողմից: Կրակոցները կատարվել են որսորդական հրացանից: Ձեռքից թեթև վիրավորվել է փողոցով անցնող մի կին:
Ոստիկանությունը ստեղծել է անվտանգության ընդարձակ գոտի, փակվել են քաղաքի կենտրոնի մի քանի թաղամասեր: Փոխվել են քաղաքային տրանսպորտի երթուղիներ: Մոտակա վարժարանի սաներին արգելվել է շենքից դուրս գալ: