Անվանի հայ լուսանկարիչ, լրագրող Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը բացվելու է Նյու Յորքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Ցուցահանդեսում ներկայացվելու է Գյուլերի լուսանկարների այն շարքը, որտեղ պատկերված է 1950-ական թվականների Ստամբուլը: Հայտնի է, որ Նյու Յորքից հետո ցուցահանդեսի հաջորդ կանգառը լինելու է Հռոմը: Թուրքիայի նախագահականի նախաձեռնությամբ, Արա Գյուլերի թանգարանի, արխիվի և ուսումնասիրությունների կենտրոնի համագործակցության շրջանակներում արվեստագետի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի կարևոր քաղաքներում: Լոնդոնից, Փարիզից և Կիոտոյից հետո չորրորդ կանգառը Նյու Յորքն է: