Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ, հայտնում է Այսօր-ը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին։