Վրաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Թբիլիսի քաղաքի գովազդային տեսավահանակներով ողջ օրը կցուցադրվեն ՀՀ Անկախության տոնին նվիրված շնորհավորանքն ու Հայաստանի մասին պատմող զբոսաշրջային պրոմոհոլովակներ։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից, գրում է Panorama-ն։
Դեսպանության նախաձեռնությամբ երկրորդ տարին անընդմեջ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։