Հայաստանի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ Լոնդոնի «Արսենալ» ակումբն իր ֆեյսբուքի էջում տեղադրել է ակումբի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը և շնորհավորել։
«Շնորհավոր Անկախության օրը»,- գրված է լուսանկարի վրա։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալ»-ից իտալական «Ռոմա» է տեղափոխվել սեպտեմբերի 2-ին։