Իտալական Ավեցանո քաղաքում (Աբրուցո շրջան) առաջարկել են կայանելու տևողությունը հաշվել աղոթքներով: 15 րոպե տևողությամբ կայանումն «կարժենա» մեկ աղոթք Կույս Մարիամին, 1 ժամը՝ 10 աղոթք, 2 ժամը՝ 20, իսկ երկար ժամանակով կայանման համար անհրաժեշտ է կարդալ ամբողջ աղոթարանը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` ամբողջ ընթացակարգը նախատեսված է իրականացնել Աստվածամորը նվիրված եկեղեցու առջև: Յուրահատուլ նախաձեռնությունը պատկանում է վանահայր Վինչենցո Դե Մարիոյին, որն անձամբ է կախել համապատասխան ցուցանակը:
Վերջինս նաև կայանատեղի է հատկացրել եկեղեցու առջև և այդկերպ փորձում է սևեռել մարդկանց ուշադրությունը դեպի կրոնը: Իսկ ինքը խոստովանում է, որ իր նախաձեռնությունը կրում է կատակային բնույթ, իսկ ստուգել, թե աղոթել է արդյոք վարորդը ի վիճակի են «Աստվածն ու Աստվածամայրը»:
«Մարդիկ շատ ավելի քիչ ժամանակ են հատկացնում եկեղեցի այցելելու, Աստծո հետ խոսելու համար: Ինձ համար բավարար է անգամ մեկ աղոթքը յուրաքանչյուր մեքենայի համար: Կարևորը, որ մարդիկ կանգ առնեն և դիմեն Աստծուն»,-ասել է հոգևորականը: