Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԱՄՆ-ում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հայտնում է «Panorama.am»-ը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ կողմերը քննարկել են հակամարտության լուծման ուղղությամբ համանախագահների ապագա ծրագրերն ու հեռանկարները:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: