Եվրագոտու տնտեսությունը վերականգնման համոզիչ նշաններ չի ցուցաբերում, այլ ցուցաբերում է արտադրական ոլորտի անկում, որը կարող է տարածվել մնացած ոլորտների վրա, հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին։ Այս մասին հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
«Եթե նայենք դեպի ապագա, վերջին տվյալները և շրջանցող ինդիկատորները, ինչպիսիք են արտադրական ոլորտում նոր արտահանման պատվերները, մոտ ապագայում աճի վերականգնման համոզիչ նշաններ չեն ցուցաբերում, և ռիսկերի հավասարակշռությունը աճի կանխատեսման համար շարունակում է թեքվել նվազման կողմը»,- ասել է ԵԿԲ ղեկավարը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովում։
Նրա խոսքերով, նման կանխատեսումը պահանջում է երկար ժամանակ ծայրահեղ հարմարվողական դրամավարկային քաղաքականություն։
Բազային արժեզրկումը Եվրամիությունում թույլ է մնում, ասել է Դրագին՝ հավելելով, որ ԵԿԲ-ն դեռևս պատրաստ է հարմարեցնել բոլոր գործիքները, եթե դա պահանջի արժեզրկման կանխատեսումը։