Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել թագավորության խորհրդարանի աշխատանքը կասեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, հայտարարել է Գերագույն դատարանի նախագահ Բրենդա Հեյլը:
«Որոշումն անօրինական էր, իրավաբանական ուժից զուրկ»,-ասել է նա՝ հավելելով, որ դա Գերագույն դատարանի բոլոր 11 դատավորների միասնական դիրքորոշումն է:
Այս ատյանի դատավճիռը, որը բողոքարկամն ենթակա չէ, դարձել է Ջոնսոնի կառավարության լուրջ պարտությունը, որն այժմ ստիպված է վերականգնել օրենսդիր մարմնի աշխատանքը: