ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին սեպտեմբերի 25-ին հայտարարել է ընթացակարգ սկսելու որոշման մասին, որի նպատակն է պարզել, թե կան արդյոք հիմքեր երկրի նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտարարելու համար, հայտնում է Интерфакс-ը:
«Այսօր ես հայտարարում եմ, որ Ներկայացուցիչների պալատն սկսում է իմպիչմենտի հարցի պաշտոնական հետաքննությունը»,- ասել է Փելոսին:
«Նախագահը պետք է պատասխան տա իր գործողությունների համար: Ոչ ոք վեր չի կանգնած օրենքից»,- հավելել է նա:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող դեմոկրատների այդ քայլը վտանգ չի ներկայացնում իր համար և միայն կօգնի 2020 թվականին վերընտրվելուն:
Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ ավելի վաղ հայտնել էին, որ Թրամփը հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցում փորձել է համոզել Ուկրաինիայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հետաքննություն սկսելու Հանթեր Բայդենի՝ Ջո Բայդենի որդու նկատմամբ: