Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոր հանդիպում է անցկացրել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած զրույցից հետո: Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտնում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին:
Մակրոնի և Ռոուհանիի հանդիպումը դարձել է երկրորդը վերջին 24 ժամվա ընթացքում: Ինչպես նշում է գործակալութունը, այն նախատեսված չէր Մակրոնի ժամանակացույցով, որը փորձում է նպաստել Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության թուլացմանը:
Reuters գործակալության տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի ղեկավարը Ռուհանիին ասել է, որ նա «բաց կթողնի հնարավորությունը», եթե ԱՄՆ-ը լքի՝ չզրուցելով Թրամփի հետ: