Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոսել է «հայերի ահավոր կոտորածի մասին», փոխանցում է Mediamax-ը:
Սեպտեմբերի 24-ին Իսրայելի ղեկավարը տեսանյութ է հրապարակել թվիթերում, որում ասում է.
«Նա, ով չի դադարում սուտ խոսել Իսրայելի մասին, կոտորում է քրդերին իր երկրում և հերքում է հայ ժողովրդի ահավոր կոտորածը, չպետք է խրատներ տա Իսրայելին: Էրդողան, հերի՛ք է ստես»:
Բենյամին Նեթանյահուն այսպես է արձագանքել Թուրքիայի նախագահի Նյու Յորքում արված հայտարարություններին:
ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի իր ելույթում Էրդողանը մեղադրանքներ էր հնչեցրել Իսրայելի հասցեին, իսկ ավելի ուշ, հանդիպելով ԱՄՆ մահմեդականների պատվիրակության հետ, զուգահեռներ էր անցկացրել նացիստների կողմից հրեաների սպանությունների և «Գազայի հատվածի կոտորածի» միջև: