Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք:
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: