Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից այսօր թողարկվել է 2019թ. Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ) զեկույցի թարմացված տարբերակը, ըստ որի կանխատեսվում է 2019թ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 6.2%, իսկ 2020թ.՝ 6.0% աճ, հաղորդում է news.am-ը:
Ըստ զեկույցի Հայաստանում տարեկան կտրվածքով աճը թուլացել է՝ 2018 թ. առաջին կիսամյակի 8.7%-ից այս տարվա նույն ժամանակահատվածում հասնելով 6.8%-ի, ինչը շարունակում է մնալ կայուն՝ արտացոլելով կենսունակ ներքին պահանջարկը:
Արդյունաբերությունը, առանց շինարարության ոլորտի, արձանագրել է բարձր ցուցանիշներ՝ ընդլայնվելով 5.2%-ով, պայմանավորված նրանով, որ աճն արտադրության ևհանքարդյունաբերության մեջ գերակշռել է էլեկտրաէներգիայի ավելի ցածր արտադրությանը:
Շինարարությունն աճել է 3.5%-ով՝ հիմնականում ի հաշիվ ավելի շատ բնակարանաշինության: Ծառայություններն աճել են 9.8%-ով՝ ի հաշիվ տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, ապահովագրության ևհանգստի ոլորտներում արձանագրված մեծ ձեռքբերումների:
Անբարենպաստ եղանակները զսպիչ ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության ոլորտի վրա, որը, 2018թ. արձանագրելով ընդհանուր 8.5%-ի նվազում, շարունակել է այդ միտումը՝ 2019 թ. առաջին կիսամյակում արձանագրելով 6.9%-ով անկում:
Ըստ զեկույցի թեմատիկ գլխի ՝ զարգացող Ասիայի բարգավաճող քաղաքներին պետք են տարածքային ևտնտեսական արդյունավետ ու համակարգված պլանավորմամբ ապահովված արդյունավետ տրանսպորտային ցանցեր ևմատչելի բնակարանաշինություն, որպեսզի դրանք շարունակեն մնալ որպես շարժիչ ուժ տնտեսական աճի ևաշխատատեղերի ստեղծման համար: