Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է տեղեկություններն առ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր իր վրա ճնշում գործադրել հեռախոսազրույցի ընթացքում։
«Ինձ վրա ոչ ոք ճնշում գործադրել չի կարող, որովհետև ես անկախ երկրի նախագահ եմ։ Ինձ վրա կարող է ճնշում գործադրել միայն որդիս, որը վեց տարեկան է»,- ասել է նա լրագրողներին, փոխանցում է ՌԲԿ-ն։
Հարցին, թե չի պատրաստվում արդյոք ինչ-որ բան խնդրել Թրամփից, Զելենսկին պատասխանել է, որ կարելի է խոսել աջակցության մասին, բայց «Ուկրաինան նոր, ուժեղ երկիր է, ոչ մեկից ոչինչ չի խնդրում և կարող է ինքը «ինչ-որ մեկին օգնել»։