ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել Վենեսուելայի և Իրանի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց ընտանիքների՝ ԱՄՆ մուտքի թույլտվության կասեցման մասին՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Այդ մասին ԱՄՆ-ի ղեկավարը պատմել է Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Վենեսուելայի և Իրանի բռնապետական վարչակարգերի կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով այսօր (սեպտեմբերի 25-ին) ես հրամանագիր եմ ստորագրել, որը կասեցնում է վարչակարգերի բարձրաստիճան ներկայացուցիչների և նրանց ընտանիքների՝ ԱՄՆ մուտքի թույլտվությունը»,- նշել է նախագահը: Նա լրացուցիչ մանրամասներ չի հայտնել հրամանագրի վերաբերյալ։