Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդդիմությանն առաջարկել է անվստահություն հայտնել իր կառավարությանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, հայտնում է Корреспондент-ը:
Ընդդիմադիր կուսակցությունները սեպտեմբերի 24-ին Ջոնսոնին կոչ էին արել հրաժարական տալ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական էր ճանաչել խորհրդարանի աշխատանքները 5 շաբաթով կասեցնելու մասին կառավարության որոշումը: Դատարանի վճռում ասվում է, որ Ջոնսոնի որոշումը որևէ իրավական ուժ չունի, և խորհրդարանը կարող է նիստ գումարել ցանկացած պահի: