Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Բենիամին Նաթանյահուին հանձնարարել է կազմել երկրի նոր կառավարությունը, տեղեկանցում է Reuters գործակալությունը:
«Ինձ համար պարզ է, որ ներկայում Նաթանյահուն վարչակազմ ձևավորելու ավելի մեծ շանսեր ունի», - հայտարարել է նա լրագրողներին:
Նեթանյահուն նախագահին հավաստիացրել է, որ մանդատը կվերադարձնի նրան, եթե չկարողանա նպատակին հասնել սահմանված ժամկետում: Դրա համար նա ունի 28 օր և լրացուցիչ երկու շաբաթ ստանալու հնարավորություն:
Նաթանյահուի «Լիկուդ» ազգայնական կուսակցությունը և նրան հարող աջամետ կուսակցությունների դաշինքը միասին ունեն 55 պատգամավորական մանդատ, իսկ նրանց քաղաքական հակառակորդները՝ «Կախոլ Լավան»-ն ու նրա դաշինքը՝ 54 մանդատ: Ինչպես նշել է Ռիվլինը, այս հավասարակշռությունն իրականում անհամեմատ ավելի անկայուն է, քանի որ ձախերի հետ դաշինքում ներկա է արաբական կուսակցություններից տասը պատգամավոր, որոնք չեն հաստատել կառավարող կոալիցիա կազմելու իրենց համաձայնությունը: Այն կազմելու համար հարկավոր է 61 մանդատ: