Իսրայելական պատվիրակությունը չի գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի անցկացման դահլիճում, երբ ամբիոնից ելույթ է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը, որը սուր քննադատություններ է հնչեցրել Իսրայելի հասցեին:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, իսրայելական պատվիրակության բոլոր տեղերը դատարկ են մնացել սիրիացի նախարարի 30 րոպեանոց ելույթի ժամանակ:
Իր ելույթում Մուալլեմը մեծ ուշադրություն է դարձրել Գոլանի բարձունքներում տիրող իրավիճակին: «Իսրայելն օկուպացրել է օտար տարածքները: Գոլանի բարձունքները եղել են և միշտ կլինեն Սիրիայի մի մասը, Իսրայելին պետք է ստիպել կատարել ՄԱԿ-ի բանաձևերը»,- ասել է սիրիացի պաշտոնյան: