Աֆղանստանում նախագահական ընտրությունների օրը տեղի ունեցած 113 ահաբեկչական հարձակումների արդյունքում ավելի քան 32 մարդ է զոհվել, 123-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում են աֆղանական ԶԼՄ-ները:
Իրականացված ահաբեկչություններից 64-ի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» արմատական խմբավորումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանի հատուկ ծառայությունները նախագահական ընտրությունների օրը «Թալիբան» արմատական խմբավորման 34 զինյալների են ոչնչացրել, ևս 18 թալիբներ կալանավորվել են:
Ընտրություններն անց են կացվել ուժեղացված հսկողության պայմաններում: