Այսօր՝ սեպտեմբերի 29-ին Ավստրիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որի ֆավորիտն է երկրի նախկին կանցլեր, Ավստրիական ժողովրդական կուսակցության առաջնորդ Սեբաստիան Կուրցը, հաղորդում է Reuters-ը:
Ընտրություններն անցկացվում են Ավստրիական ազատության կուսակցության և Կուրցի կուսակցության միջև կոալիցիայի լուծարումից հետո, որի արդյունքում հրաժարական էր տվել Ավստրիական ազատության կուսակցության ներկայացուցիչ, փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեն:
Հարցումների տվյալներով՝ Կուրցն առաջին տեղում է, որին հաջորդում են սոցիալ դեմոկրատներն ու «կանաչների» կուսակցությունը:
Ընթացիկ տարվա մայիսի վերջում Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը հաստատել էր երկրի կառավարության հրաժարականը Կուրցի գլխավորությամբ: