Հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր և նկարիչ, Իրանի հայ համայնքի ներկայացուցիչ Լորիս Ճգնավորյանին առաջարկել են դառնալ ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Իրանի կողմից: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:
Չորեքշաբթի ՄԱԿ-ի ներկայացուցչության աջակցությամբ Թեհրանում կայացել է խաղաղության միջազգային օրվան նվիրված «Աշխարհի մշակույթը» խորագրով միջոցառումը:
Այդ միջոցառմանը Իրանում Միավորված ազգերի կազմակերպության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարիա Դոցենկոն ընթերցել է ՄԱԿ-ի գործադիր տնօրենի ուղերձը խաղաղության օրվա առթիվ:
Նույն միջոցառման ժամանակ գեղարվեստական և հումանիտար գործունեության 70-ամյա փորձ ունեցող Լորիս Ճգնավորյանին առաջարկվել է դառնալ ՄԱԿ-ի բարի կամքի և խաղաղության դեսպան Իրանի կողմից: