Եղանակային առումով ունենալու ենք հրաշք շաբաթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը:
«Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանն այսօրվանից սկսած՝ մինչև հոկտեմբերի 3-ը, բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև՝ Երևանում, արդեն հոկտեմբերի 3-ին օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի։ Վայելեք»,-գրել է Գագիկ Սուրենյանը: