Պահպանողական՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը (ԱԺԿ)` նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատիարտահերթ ընտրություններում առաջատարն է: Ըստ երկրի ներքին գործերի նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների՝ Կուրցի կուսակցությունը հավաքել է քվեների 38,4 տոկոսը (73 պատգամավորական մանդատ):
Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԱՍԴԿ) զբաղեցնում 1 երկրորդ տեղը՝ քվեների 21,5 տոկոսով (41 պատգամավորական մանդատ): Երրորդ տեղում աջամետ Ավստրիայի ազատության կուսակցությանն (ԱԱԿ) է՝ 17,3 տոկոսով (32 մանդատ): Չորրորդ դիրքն զբաղեցնում են «Կանաչները»՝ 12,4 տոկոսով (23 մանդատ), «Նոր Ավստրիան» հինգերորդ հորիզոնականում է՝ 7,4 տոկոսով (14 տեղ խորհրդարանում):