Հնդկաստանում հեղեղումների և սողանքների հետևանքով շուրջ 130 մարդ է մահացել
Հնդկաստանում հեղեղումների և սողանքների հետևանքով շուրջ 130 մարդ է մահացել, գրում է BBC-ն:
Հնդկաստանի հյուսիսային նահանգներում անցած չորս օրվա ընթացքում առնվազն 127 մարդ է մահացել մուսոնային հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների և սողանքների հետևանքով:
Հաղորդվում է, որ Բիհարի մայրաքաղաք Պատնայում և հարակից շրջաններում փակ են բոլոր դպրոցները, չեն աշխատում բազմաթիվ հաստատություններ:
Բրահմապուտրա գետը, որը հոսում է Հնդկաստանով, Չինաստանով և Բանգլադեշով, դուրս է եկել ափերից և հեղեղել ավելի քան 1800 բնակավայր: Հնդկաստանի հյուսիսային Բիհար նահանգում շուրջ 2 մլն մարդ է տարհանվել ջրհեղեղի վերահաս վտանգի պատճառով: