Աստանայի ձևաչափով բանակցություններ իրականացնող երկրները՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, առաջիկայում բարձր մակարդակով բանակցություններ կիրականացնեն Ղազախստանի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում։
Վերշինինը կոչ է արել լայն միջազգային աջակցություն ցուցաբերել սիրիական սահմանադրական հանձնաժողովի աշխատանքին։ Միաժամանակ, նշել է միջսիրիական երկխոսությանը միջամտության փորձերի անթույլատրելիությունը։