Աշխարհում ոչ մի ուժ ի զորու չէ կանգնեցնել չին ազգի զարգացումը: Այդ մասին հոկտեմբերի 1-ին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը՝ երկրի գլխավոր հրապարակում ելույթ ունենալով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ:
«Չկա ոչ մի ուժ, որը կարողանա խարխլել այս մեծ երկրի հիմքը: Ոչ մի ուժ չի կարող չին ազգին ետ պահել առաջընթացից»,- ասել է Սի Ցզինպինը: Նա հավելել է, որ չին ժողովուրդը 70 տարվա ընթացքում իր ջանքերի շնորհիվ և աննկուն պայքարում կարողացել է հասնել այնպիսի հաջողությունների, որոնք զարմացրել են աշխարհը: