ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեղաշրջում է որակել Կոնգրեսի կողմից իմպիչմենտի ընթացակարգի գործարկումը, տեղեկացնում է ТАСС-ը:
«Օրեցօր ավելի ու ավելի շատ բան իմանալով՝ գալիս եմ եզրակացության, որ տեղի ունեցողը ոչ թե իմպիչմենտ է, այլ հեղաշրջում, որը նախատեսված է մարդկանցից իշխանությունը, նրանց ձայները, նրանց ազատությունը, նրանց (սահմանադրության) երկրորդ ուղղումը, կրոնը, զինված ուժերը, (Մեքսիկայի հետ) սահմանի արգելապատը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների՝ Աստծո կողմից նրանց տրված իրավունքները խլելու համար»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:
ԱՄՆ-ում վերջին օրերին խոշոր սկանդալ է առաջացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հուլիսին Թրամփի ունեցած հեռախոսազրույցի պատճառով, ինչը հիմք է դարձել ԱՄՆ նախագահի նկատմամբ իմպիչմենտի ընթացակարգի գործարկելու համար: