Հայաստանի ՊՆ-ում հերքել են «դիվերսիայի» մասին ադրբեջանական կողմի տեղեկությունը

15:11     2 հոկտեմբերի, 2019

Հայաստանի պաշտպանության նախարարությունում հերքել են «դիվերսիայի» մասին ադրբեջանական կողմի տեղեկությունը, հայտնում է news.am-ը:

Մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տեղեկությունը՝ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը դա ապատեղեկատվություն է անվանել։

«Տեղեկությունում հիշատակումը, թե «Ադրբեջանի սահմանապահ մարտական դիրքերը բազմիցս գնդակոծվել են Հայաստանի ԶՈւ  ստորաբաժանումների կողմից, մեծ տրամաչափի զենքից, այս «տեղեկության» անհեթեթության հավելյալ ապացույցն են»,- նկատել է Հովհաննիսյանը։ 


© armedia.am