Հայաստանյան լրատվամիջոցների թեթև ձեռքով Ադրբեջանական քարոզչական թեզը, երազած դիվերսիան ու վիրավոր զինծառայողը փոխկապակցվեցին իրար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ահա թե ինչպես է լինում անպատասխանատվությունը։ Սահմանին ամեն օր կրակոցներ են և կարող են լինել նաև վիրավորներ։ Արդեն մի քանի տարի է զգուշացնում եմ, որ վիրավորների մասին լուր պետք չի տալ։ Բաքվում շատ ուրախացան»։