Ունենք աննախադեպ զորահավաքային պատրաստության և միաժամանակ Զինված ուժերի տարբեր ուղղություններով տեղաշարժերի ցուցանիշներ: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հարցին, թե ինչպե՞ս է գնահատվում զորավարժությունների ընթացքը, հայտնում է Tert.am-ը:
«Գնահատում եմ շատ բարձր, քանի որ ունենք աննախադեպ զորահավաքային պատրաստության և միաժամանակ Զինված ուժերի տարբեր ուղղություններով տեղաշարժերի ցուցանիշներ»,- ասել է պաշտպանության նախարարը և հավելեց, որ այս պահին կարող է միայն նշել, որ վերլուծություն է կատարվում, որը կներկայացվի կառավարությանը և ԱԺ համապատասխան հանձնաժողովում, ինչպես նաև փակ քննարկումներին:
«Վարչապետի ասածով, որ ընդամենը 24 ժամվա ընթացքում ՀՀ զինված ուժերի թվաքանակին հավասարազոր զորահավաքային ռեսուրս է ներգրավել, կսահմանափակվեմ»,- եզրափակել է նա: