Ռուսաստանն Արցախում ռազմական գործողությունների վերսկսման վտանգներ չի տեսնում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի ամենամյա նիստի ժամանակ:
«Ես այստեղ խոշոր ռազմական գործողությունների վերսկսման որևէ ակնհայտ և նույնիսկ ոչ ակնհայտ վտանգ չեմ տեսնում», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ ռուսական կողմն «ամեն ինչ կանի, որ դա տեղի չունենա»:
Լավրովն ընդգծել է, որ վերջին շրջանում շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, միջադեպերը քիչ են և ոչ մեծ: