Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Minval.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությանը:
Փոխհրաձգության հետևանքով կան զոհվածներ:
Ըստ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության, ադրբեջանցի սահմանապահները կրակել և սպանել են Իրանի կողմից սահմանը խախտած 3 անձի, որոնք չեն ենթարկվել կանգ առնելու հրահանգին:
Սպանվածների մոտից հայտնաբերվել է 15 կգ թմրանյութ և փամփուշտներ:
Սահմանախախտների ինքնությունը ճշտվում է: