Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մոտ ժամանակներում կայցելի Հյուսիսային Կորեա:
«Վստահ եղի՛ր, որ շատ շուտով կմեկնեմ Հյուսիսային Կորեա, դու արդեն բացել ես դուռը», - հանրային հեռուստատեսության եթերում Մադուրոն ասել է Ազգային հիմնադիր ժողովի ղեկավար Դիոսդադո Կաբելոյին՝ վերջինիս հաղորդման ժամանակ:
Ավելի վաղ Կաբելոն այցելել էր Հյուսիսային Կորեա և համաձայնագրեր է կնքել տեխնոլոգիաների, արդյունաբերության, պաշտպանության և գյուղատնտեսության ոլորտներում: