Ադրբեջանի իրավապահ մարմինները փնտրում են մի տղամարդու, որը պարգև է խոստացել Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի քարտուղար, ոստիկանության մայոր Էլշադ Հաջիևի սպանության համար։
Ինչպես հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով ադրբեջանական լրատվամիջոցներին, օգտատեր Էվեզ Վահիդովիչը պարգև է խոստացել 10 հազար մանաթի չափով Էլշադ Հաջիևի սպանության համար։ Փաստով հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ՔՕ «սպանության սպառնալիք» հոդվածով։