Նոյեմբերյանում ադրբեջանական կողմի կրակոցից երեկ տրակտորի վարորդ է վիրավորվել։
Tert.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ում խոսքով՝ վարորդը ինժեներական աշխատանքներ կատարելիս է եղել:
«Վիրավոր վարորդը տեղափոխվել է Նոյմբերյանի հիվանդանոց։ Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- նշել է խոսնակը։