ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի քննարկմանը: Պատասխանելով բանավեճը վարողի «Մեկ տարվա ընթացքում մենք դրախտին ավելի մոտեցե՞լ ենք» հարցին՝ Ռուսաստանի նախագահն ասել է. «Մենք միշտ միատեսակ ենք մոտ Աստծուն, և նա կորոշի՝ որտեղ մենք գտնվենք մեր երկնային ուղու վերջում», փոխանցում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:
Պուտինը նաև նկատել է, որ անցյալ տարվա ընթացքում աշխարհում անվտանգության իրավիճակը չի լավացել, այլ հակառակը՝ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից «ԱՄՆ-ի դուրս գալու հետ կապված՝ այն վատացել է»։