Իրաքում հակակառավարական ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 42-ի, տեղական լրատվամիջոցները հայտնում են նաև հարյուրավոր վիրավորների մասին:
Իրաքում արդեն մի քանի օր է շարունակվում են բողոքի ակցիաները գործազրկության, կառավարության կողմից կոռուպցիայի, հանրային ծառայությունների ցածր որակի դեմ: Բողոքի ակցիաները հիմնականում տեղի են ունենում Բաղդադում և Իրաքի հարավային շրջաններում, ցուցարարների հիմնական մասը երիտասարդությունն է:
Բողոքի ակցիաների պատճառով իշխանությունները երկրի տարածքի զգալի մասում արգելափակել են ինտերնետի հասանելիությունը: