Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ․ Քոչարյանի ղեկավարությամբ անցկացված զորավարժության ընթացքում գումարտակը կատարել է ռազմերթ, բացազատվել նախորոշված շրջանում, համագործակցելով ավիացիայի և հրետանու հետ՝ իրականացրել հարձակում պայմանական հակառակորդի ուղղությամբ։ Անձնակազմի հմուտ և ներդաշնակ գործողությունների արդյունքում խոցվել են բոլոր պայմանական թիրախները: