Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ծննդյան օրը կանցկացնի բնության գրկում՝ մտերիմների և հարազատների հետ: Այս մասին ТАСС-ին հայտնել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կդառնա 67 տարեկան: Նրան միշտ չէ հաջողվում է իր ծննդյան տարեդարձին խուսափել աշխատանքային միջոցառումների: Բացի այդ, այդ օրը Պուտինը բազմաթիվ զանգեր է ստանում այլ երկրների առաջնորդներից, և ինչպես նշել է Պեսկովը, այդ հեռախոսազրույցների ժամանակ քննարկվում են նաև երկկողմ հարաբերությունների առարկայական հարցեր: