Շոտլանդիայի Սեսիոն դատարանն ստացել է բրիտանական կառավարության և նրա ղեկավար Բորիս Ջոնսոնը գրավոր հավաստիացումները, որ վարչապետը ԵՄ-ին կխնդրի հետաձգել Brexit-ը, եթե չկարողանա Բրյուսելի հետ նոր համաձայնագիր կնքել առաջիկա «ապահարզանի» պայմանների մասին: Կառավարության պաշտոնական դիրքորոշումն ամփոփող փաստաթղթից է մեջբերել բրիտանացի իրավաբան Ջո Մոյեմը Twitter-ի իր էջում:
«Եթե 1 (1) և 2 պարագրաֆներում շարադրված պայմաններից ոչ մեկը չկատարվի, նա (վարչապետ Ջոնսոնը) սահմանված ձևով 2019 թվականի հոկտեմբերի 19-ից ոչ ուշ նամակ կուղարկի (Brexit-ի հետաձգման խնդրանքով)»,-ասվում է փաստաթղթում:
Ավելի վաղ Ջոնսոնը բազմիցս հայտարարել է, որ Եվրամիությանը չի խնդրելու հերթական անգամ հետաձգել Brexit-ի ամսաթիվը և ավելի շուտ «մեռած կպառկի ջրանցքում», քան կգնա այդ քայլին: