Վրաստանի Կվարելի քաղաքի մոտակայքում ուրբաթ, 20: 53-ին տեղի է ունեցել 3,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին Interfax-ի փոխանցմամբ հայտնել է վրացական սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:
Ըստ աղբյուրի՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կվարելի քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք՝ Լապանկուրի գյուղից ոչ հեռու՝ 17 կիլոմետր խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում: