Ճապոնիայի ձկնորսական տեսչական ստուգումների համար նախատեսված նավը հոկտեմբերի 7-ին բախվել Է ԿԺԴՀ-ի դրոշի ներքո ընթացող ձկնորսական նավի: Այդ մասին հայտնել Է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:
Միջադեպը տեղի Է ունեցել Նոտո թերակղզուց 350 կմ հեռավորության վրա՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում: Բախումից հետո վնասվածք ստացած հյուսիսկորեական նավի անձնակազմի շուրջ 20 անդամներ ջուրն են նետվել. նրանց փրկությամբ զբաղվում են Ճապոնիայի առափնյա պահպանության ուժերը, որոնք ժամանել են պատահարի վայր:
Միջադեպի հետ կապված տեղեկատվության հավաքմամբ ու վերլուծությամբ զբաղվելու համար ստեղծվել է ճգնաժամային շտաբ: