ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հոկտեմբերի 7-ին մեկնաբանելով իրադրությունը Սիրիայում, հայտարարել է, որ ժամանակն է Միացյալ Նահանգները «դուրս գա այդ անվերջ պատերազմներից» և տուն վերադարձնի ամերիկացի զինվորներին:
«Միացյալ Նահանգները, ինչպես ենթադրվում էր, Սիրիայում պետք է լիներ 30 օր «…»: Մենք մնացինք և ավելի ու ավելի խորը մխրճվեցին կռվի մեջ՝ առանց տեսանելի նպատակի: «…», Բայց մեզ համար եկել է ժամանակը՝ դուրս գալու այդ անհեթեթ «անվերջ պատերազմներից»: «…» և տուն վերադարձնելու մեր զինվորներին»,- գրել է պետության ղեկավարն իր Twitter-ում:
«Թուրքիան, Եվրոպան, Սիրիան, Իրանը, Իրաքը, Ռուսաստանն ու քրդերը պետք է այժմ գլուխ հանեն այդ իրադրությունից և որոշել թե ինչ են ուզում անել պատանդ վերցված ԻՊ ահաբեկիչների հետ<...>: Մենք նրանցից 7000 մղոն հեռու ենք գտնվում, և ԻՊ-ին նորից կհաղթենք, եթե նրանք երբևէ մեզ մոտ գան»,-հավելել է Թրամփը: