ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էլիոթ Էնգելը։
Նա նամակ է հղել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայենին՝ այդ կապակցությամբ հայտնելով իր մտահոգությունն ու կոչ անելով զերծ մնալ այդպիսի «անխոհեմ քայլից»։
Էնգելի խոսքերով՝ պայմանագրից ԱՄՆ դուրս գալն օգուտ կբերի միայն Ռուսաստանին և կվնասի գործընկերներին և ազգային անվտանգության ոլորտում նրանց շահերին: «Պայմանագիրը ԱՄՆ-ին թույլ է տալիս հետևել ռուս զինվորականների տեղակայմանը: Դիտորդական թռիչքները հնարավորություն են տալիս տեղեկություններ հավաքել Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների մասին», - ընդգծում է պաշտոնյան: