Ռուսաստանի և Թուրքիայի ֆինանսների նախարարությունները համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթներով հաշվարկների և վճարումների վերաբերյալ, հաղորդում է «ՐԻԱ Նովոստի» գործակալությունը:
«ՌԴ կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև կայացավ համաձայնագրի ստորագրում հաշվարկների ու մշակումների մասին՝ ուղղված միջբանկային փոխգործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև ՌԴ-ի և Թուրքիայի տնտեսավարող սուբյեկտների միջե հաշվարկների անընդհատության ապահովմանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմից համաձայնագիրն ստորագրել Է առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, թուրքական կողմից՝ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը:
«Համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ Է Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ ու իրավահավասար առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման ու զարգացման համար»,-նշում Է հաղորդագրության մեջ: