ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվել է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Վիրահատությունն անցել է բարեհաջող»,-ասաց նա։ Սողոմոնյանն այլ մանրամասներ չհայտնեց։
Ռոբերտ Քոչարյանը երեկ էր տեղափոխվել բժշկական կենտրոն։